Ամերիկյան Miss Russian USA գեղեցկության մրցույթին հաղորդավարուհի Քսենիա Սոբչակին փոխարինել է Աննա Սեդոկովովան
Քսենիա Սոբչակին հաղորդավարի կարգավիճակում հրավիրվել են Լոս Անջելեսում Miss Russian USA գեղեցկության մրցույթին: Առաջին գեղեցկուհուն ընտրել են հոկտեմբերի 15-ին: Սակայն մրցույթի նախօրեին Սոբչակին, որը մահվան ելքով ավտովթարի պատճառով հայտնվել է սկանդալային իրավիճակում, փոխարինել է մեկ այլ հաղորդավարուհի՝ երգչուհի Աննա Սեդոկովան։ Այս մասին Instagram-ում հայտնել է մրցույթի էջը։
Եթե նախկինում էջում հրապարակում էին պաստառներ, որոնցում պատկերված էր Քսենիա Սոբչակը, ապա մրցույթի վերջին օրը նրա տեղը զբաղեցրել է Սեդոկովան:
Մեր հիանալի հաղորդավարուհի Աննա Սեդոկովան եւ նրա անհավանական գործընկեր Անդրեյ Կազակը պատրաստ են լավ ժամանակ անցկացնել վաղը: Սա անմոռանալի շոու կլինի։ Կհանդիպենք վաղը», - ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ակնհայտ է, որ Սոբչակի՝ մրցույթը վարելուց հրաժարվելու պատճառը մահացու ելքով ավտովթարն է եղել։ Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան Ադլեր-Կրասնայա Պոլյանա ճանապարհի 38-րդ կմ-ին։ Մերսեդեսի վարորդը, ինչպես պնդում են ականատեսները, վազանց է կատարել, դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել է Volkswagen Polo-ին, այնպես որ վերջինս հետ է շպրտել երթեւեկող միկրոավտոբուսին: Վթարված մեքենայի սրահում երեք մարդ է եղել, ուղեւորներից մեկը՝ Մոսկվայի մարզի 35-ամյա բնակչուհին մահացել է։ Սոցցանցերում Սոբչակին դատապարտում են անմարդկային վերաբերմունքի համար։ Նա նույնիսկ չի հետաքրքրվել տուժած ավտոմեքենայի ուղեւորների վիճակով:
Քսենիան նույնպես վնասվածքներ եւ ուղեղի ցնցում է ստացել։ Սակայն վնասվածքները նրան չեն խանգարել հայտնվել «Андрей Малахов. Прямой эфир» հեռուստաշոուի եթերում։