Ամերիկացիները փորձարկել են PrSM գերճշգրիտ օպերատիվ-տակտիկական հրթիռը
Միացյալ Նահանգների բանակը հաջող փորձարկել է հեռանկարային PrSM գերճշգրիտ օպերատիվ-տակտիկական հրթիռը։ Այս մասին տեղեկացնում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Lockheed Martin մամուլի ծառայությանը։
«Սա արդեն հրթիռի հինգերորդ հաջող փորձնական թռիչքն է... եւ երկրորդը ընթացիկ տարվա երեքից»,- ասել են փորձարկումն իրականացնող ընկերության ներկայացուցիչները։
Կազմակերպության տեղեկատվությամբ՝ հրթիռը հաջող կատարել է «ամենաերկար թռիչքը փորձարկումների սկսման պահից՝ գերազանցելով առավելագույն շեմը»։
Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում։ Այն հինգերորդն էր։
Lockheed Martin ընկերությունը ԱՄՆ բանակի հետ միասին աշխատում է հաջորդ սերնդի այս համակարգի կատարելագործման ուղղությամբ։