Խիստ վերահսկողություն․ Մադոննայի դուստրը պատմել է մոր հետ բարդ հարաբերությունների մասին
25-ամյա Լուրդես Լեոնը չի գնացել աստղային մոր հետքերով, բայց կապված է շոու-բիզնեսի հետ։ Չէ՞ որ նա մոդել է։ Սակայն աղջիկը չէր ցանկանա կանգ առնել այդ մասնագիտության վրա, ինչից էլ նրան «պաշտպանում է» Մադոննան։
Նա մշտապես ասում է․ «Զգույշ եղիր եւ մտածիր այն մասին, թե ինչով ես ուզում հայտնի դառնալ»: Վերջերս շատ եմ մտածել դրա մասին, քանզի որպես մոդել, դու հիմվում ես արտաքինիդ վրա։ Դա կարող է ճնշել եւ առաջացնել անապահովության զգացում», - ասել է Լուրդեսը։
«Ակնհայտ է, որ ողջ կյանքիդ ընթացքում նույն տեսքը չես ունենալու։ Մայրս շատ համառորեն ստիպում է ինձ մտածել այն մասին, թե ինչով եմ ցանկանում հայտնի լինել, բացի իր արտաքինից։ Ես չեմ ուզում, որ մարդիկ ինձ հիշեն միայն դրա համար», - հավելել է աղջիկը։
Լուրդես Լեոնը խոստովանել է, որ Մադոննան փորձել է երեխաներին դաստիարակել առանց արտոնությունների։ Սակայն արտիստուհու դուստրը խոստովանում է, որ նա, միեւնույն է, մոր շնորհիվ շատ հնարավորություններ է ստացել։
Ես կարծում եմ, որ մայրս տեսել է հայտնի մարդկանց երեխաներին, եւ մտածել է. «Իմ երեխաներն այդպիսին չեն լինի»: Բացի այդ, ինձ թվում է՝ եթե ձեր ծնողները վճարում են իրերի համար, դա նրանց տալիս է ճնշման լծակներ ձեզ վրա: Իմ մայրը խանգարված է վերահսկողության վրա, նա վերահսկել է իմ ամբողջ կյանքը», – խոստովանել է մոդելը:
Աղջիկը հավելել է, որ միշտ ցանկացել է անկախություն ստանալ մայրիկից, որը չափազանց վերահսկում էր իրեն։ Ուստի, հիմա նա ինքնուրույն է հոգում իր կարիքները եւ ծախսում է միայն իր փողերը։ Միեւնույն ժամանակ, Լուրդեսը մորն անվանում է աշխարհի ամենաաշխատասեր մարդը։