Լարիսա Գուզեևայի թոքերի ախտահարումը հասել է 65%-ի
Լարիսա Գուզեևայի թոքերի ախտահարումը հասել է 65 տոկոսի: Այս մասին հայտնել է 5-tv.ru-ի աղբյուրը։ Միևնույն ժամանակ, արտիստուհու սատուրացիան (արյան թթվածնով հագեցվածություն) նորմայի մեջ է։ Բժիշկները շարունակում են ուշադիր հետեւել աստղի առողջական վիճակին։ Հիվանդանոցից դուրս գրման մասին դեռեւս խոսք լինել չի կարող։
Ի դեպ, Լարիսա Գուզեևան հիվանդանոցում չի ձանձրանում: Նա հասցնում է երկրպագուների հետ շփվել սոցցանցերում եւ կոչ է անում հոգ տանել իրենց մասին։ Երկրպագուներն արագ արձագանքում են իրենց կուռքի ցանկացած հաղորդագրությանը։ Նրանք Գուզեեւային ապաքինում եւ ուժ են ցանկանում, որպեսզի ոչ մի պարագայում չընկճվեն։
Լարիսա Գուզեևան հիվանդացել է մի քանի շաբաթ առաջ Ղրիմ ուղեւորվելուց հետո: Սկզբում COVID-19-ի թեստը դրական արդյունք է ցույց տվել, հետո՝ բացասական։ Բժիշկները ախտորոշել են թոքերի ախտահարման բարձր աստիճան։