Տհաճ միջադեպ «Փյունիկ»-«Ալաշկերտ» խաղում. հյուրերի թիմի ֆուտբոլիստները վիճել են իրար հետ տուգանային հարվածը իրացնելու համար
ՀՊԼ 9-րդ տուրի՝ «Փյունիկ»-«Ալաշկերտ» խաղում զավեշտալի և տհաճ միջադեպ է գրանցվել. առաջին կեսի վերջնամասում «Ալաշկերտը» տուգանային իրացնելու իրավունք է ստացել,իսկ թիմի ֆուտբոլիստներ Ժոզե Էմբալոն ու Ալեքսանդր Գլիշիչը վիճել են, թե ով պետք է այն իրացնի: Ֆուտբոլիստներն անգամ հարվածել են իրար: Գլիշիչն արդյունքում զգուշացվել է դեղին քարտով, իսկ տուգանայինն իրացրել է Էմբալոն: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով:
Միջադեպը գրանցվել է խաղի 42-րդ րոպեին: