Ոսկի, արծաթ և բրոնզ. սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունների առաջին օրը հայ սամբիստները նվաճեցին երեք մեդալ
Սամբոյի աշխարհի 2021թ. պատանեկան ու երիտասարդական առաջնությունների առաջին օրը հայ սամբիստները նվաճեցին երեք մեդալ՝ ոսկի, արծաթ և բրոնզ: Արդեն տեղեկացրել ենք, որ Աշխարհի պատանեկան առաջնության չեմպիոն է դարձել 64 կգ քաշային Մեսրոպ Նիկոյանը, երիտասարդական առաջնության փոխչեմպիոն է դարձել +98 կգ քաշային Դավիթ Հարությունյանը, իսկ պատանիներից՝ 58 կգ քաշայինների կարգում Աշիկ Անդրյանը նվաճել է բրոնզե մեդալ:
Սալոնիկի մրցագորգ վաղը դուրս կգան պատանիներից Վիլիկ Սահակյանը (71կգ), երիտասարդներից՝ Դավիթ Հովսեփյանը (58կգ) և Արամ Աղաջանյանը (64կգ):