Բրիտանացի պատգամավորը սպանվել է եկեղեցում՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ
Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության պատգամավոր Դեյվիդ Էյմսը, որը ներկայացնում է Սաութենդ Ուեսթը, սպանվել է իր ընտրատարածքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած հարձակման հետևանքով:
Այս մասին Twitter- ում հայտնել է Էսեքս շրջանի ոստիկանությունը։
«Մենք հասանք դեպքի վայր և գտանք վիրավոր տղամարդու … Նրան օգնեցին շտապ օգնության ծառայողները, սակայն, ցավոք, նա տեղում մահացավ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատգամավորի վրա հարձակման համար կասկածվողը՝ 25-ամյա երիտասարդ է, նա արդեն ձերբակալված է: