Մոսկովյան կոնգրեսի ժամանակ Լավրովին նվիրել են թավշյա խալաթ՝ ոսկյա ասեղնագործությամբ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ռուս հայրենակիցների համաշխարհային կոնգրեսին նվիրել են սև թավշյա խալաթ՝ ոսկյա ասեղնագործությամբ, գրում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ միջոցառման մասնակիցներից մեկը, որը ժամանել էր Իսրայելից, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին նվիրել է ազգային տարազ՝ Լավրովին անվանելով «հայրենակիցների մարշալ»:
«Եվ Ձեզ, ով այդքան բան է անում աշխարհում համագործակցության և խաղաղության համար, որպես հայրենակիցների մարշալ` նվեր », - ասել է տղամարդը՝ հանձնելով նվերը: