Հակառակորդը կրակ է բացել Երասխի ուղղությամբ, այրվում է բնակիչներից մեկի անասնագոմն ու խոտի մի քանի դեզեր. ՊՆ
Ադրբեջանական զինված ուժերն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, կրակ են բացել Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
ՊՆ-ից հայտնեցին նաեւ, որ կրակելու հետեւանքով այրվում է բնակիչներից մեկի անասնագոմն ու խոտի մի քանի դեզեր։
Նախարարությունից ասացին, որ այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է։
Նշենք՝ քիչ առաջ համացանցում տեսանյութ տարածվեց, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ, ինչի հետեւանքով տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել:
Այս դեպքի առնչությամբ կապ հաստատեց նաև գյուղի գյուղապետ Ռադիկ Օղիկյանի հետ, որը հերքեց, թե հակառակորդը կրակել է Երասխի ուղղությամբ։