Վթարից հետո, որը մարդու կյանք է խլել, Քսենիա Սոբչակն առաջին անգամ ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ
Քսենիա Սոբչակը տեսագրություն է ձայնագրել «Անդրել Մալախով․ ուղիղ եթեր» հաղորդման համար, որի ընթացքում փորձագետներն ու ընկերները քննարկում էին նրա մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարը։
«Ես բազմաթիվ անգամներ գրել եմ, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել։ Այդ առումով ավելացնելու ոչինչ չունեմ։ Առավել եւս այն դեպքում, որ քննիչի հետ հարցաքննությունների արձանագրությունները ինչ-որ կերպ հայտնվում են լրագրողների ձեռքի տակ։ Եվ նրանք ինձ փորձում են բռնել ստելիս։ Չկա ոչինչ, որից ես պետք է պաշտպանվեմ»,- հայտնել է Սոբչակը։
39-ամյա հաղորդավարուհին ընդգծել է, որ հեյթերները հենց այնպես հարձակվել են ինձ վրա։ «Կա եւս մի փաստ, ուրը ես ցանկանում եմ առավել մանրամասն քննարկել։ Քանի որ ես ոչ բոլոր մարդկանց համար եմ հաճելի, ունեմ սկանդալային հայտնիություն, մարդկանց, չգիտես ինչու, թվում է, թե ինձ հետ չի կարող ոչ մի վատ բան տեղի ունենալ։ Ես չեմ կարող իրական ավտովթարում հայտնվել, չեմ կարող վախենալ, շփոթվել։ Ես չեմ կարող վախենալ, ինձ համար չի կարող ցավոտ լինել։ Սիրտս խառնում էր, գլուխս պայթում էր։ Ինձ թվում էր, թե շատ ժամանակ է անցել»,- նշել է Քսենիան։
Նա նաեւ պատասխանել է չարակամներին, որոնք իրեն դեպքի վայրը լքելուց հետո մեղադրել են անգթության մեջ։ «Ես հիանալի հասկանում եմ, որ դա անհեթեթյուն է մահվան եւ հաշմանդամության համեմատ։ Ի՞նչ կարող էի անել։ Ես բժիշկ չեմ, փրկարար չեմ։ Շտպաօգնություն կանչել էին, եւ ես այդ մասին հարց հնչեցրել եմ։ Չեմ հասկանում, թե ինչպես կարող էի իմ վիճակով օգնել ինչ-որ մեկին։ Բայց հիմա ես անում եմ իմ ուժերի սահմաններում ամեն ինչ՝ տուժողների մտերիմներին ոչ թե խոսքով, այլ գործով օգնելու համար»,- եզրափակել է Քսենիան։