Իլհամ Ալիևը երրորդ անգամ երդվել է
Իլհամ Ալիևն այսօր պաշտոնապես դարձել է Ադրբեջանի նախագահը: Սա արդեն 51-ամյա Ալիևի՝ նախագահական ընտրություններում տարած 3-րդ հաղթանակն է:
ԱՊԱ-ն հայտնում է, որ երդմնակալության արարողությունը կազմակերպվել է խորհրդարանի նիստերի դահլիճում։ Ներկա են գտնվել պաշտոնատար անձինք, կառավարության անդամներ և պատգամավորներ։
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները կայացել են հոկտեմբերի 9-ին, որի ժամանակ Ալիևը հավաքել էր ձայների 84,54 տոկոսը:
Սակայն ընդդիմության ներկայացուցիչ Ջամիլ Հասանլին հայտարարել է, որ իրենք դիմելու են Սահմանադրական դատարան, որպեսզի չեղյալ հայտարարվի ընտրության արդյունքները: Նա նաև ասել է, որ տիրապետում են բազմաթիվ խախտումների ապուցույցների, որոնք տեղի են ունեցել ընտրատեղամասերում, ինչպես օրինակ լցոնումները՝ կեղծ ընտրաթերթիկներով և այն, որ ոստիկանությունը խանգարել է ընտրական գործընթացին: