Թուրքիան և Ադրբեջանը պայմանավորվել են լրացուցիչ 11 մլրդ խմ գազի մատակարարման մասին
Թուրքիան և Ադրբեջանը ստորագրել են համաձայնագիր, որով նախատեսվում է լրացուցիչ 11 խորանարդ մետր գազի մատակարարում Բաքու-Կարս-Էրզրում գազատարով։ Այս մասին ուրբաթ տեղեկացրել է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզի հայտարարությանը։
Նրա խոսքով՝ համաձայնագիրը գործելու է մինչեւ 2024թ. վերջը։