Մարիա Շարապովան հղի չէ Գրիգոր Դիմիտրովից. նա հերքում է այդ լուրը
Մարիա Շարապովան դեռևս չի պատրաստվում ծննդաբերել, այնպես որ բարձրացած աղմուկն անտեղի էր:
Մարիա Շարապովայի ներկայացուցիչ Մաքս Այզենբադը կտրականապես հերքել է վերջերս տարածված շշուկները, թե թենիսիստը հղի է իր ընկերոջից՝ Գրիգոր Դեմիդովից:
«Մարիան հղի չէ: Ես հոգնել եմ արդեն բոլոր ինտերնետ պորտալներից և լրագրողներից, ովքեր անգամ չեն հասկանում, թե ինչ են գրում և առանց որևէ ապացույցի հնարում են նման պատմություններ: Ինձ համար այդ ամենը տհաճ է: Թող այդ լրագրողները զբաղվեն իրենց անձնական կյանքով»:
Հիշեցնենք, որ բուլղարական պորտալներից մեկի տեղեկության համաձայն օրերս Շարապովան այցելել է Լոս Անջելոսի կլինիկաներից մեկը, որտեղ նրան ճանաչել է բուժանձնակազմը: Ինչպես հայտնել է աղբյուրը, Շարապովային հաջորդ այցը նշանակել են մեկ ամիս հետո, իսկ յուրաքանչյուր ամիս այցելություն ստանում են հղիները: Այստեղից էլ արվել է հետևությունը, թե թենիսիստը հղի է: