«Pink Floyd»-ի հիմնադիրն ամուսնացել է հինգերորդ անգամ․ երաժիշտի կինը նրա նախկին վարորդն է
«Pink Floyd» ռոք խմբի հիմնադիրներից մեկը՝ Ռոջեր Ուոթերսը, ամուսնացել է հինգերորդ անգամ։ Նա այդ մասին հայտնել է իր ինստագրամյան էջում։ Երաժիշտի ընտրյալի Կամիլա Չեւիսն է։ Արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորք նահանգում գտնվող երաժիշտի կալվածքում, որը նա 2010թ.-ին ձեռք է բերել 16,2 միլիոն դոլարով։
2018թ.-ին երաժիշտն արգենտինական «Infobae» պարբերականին պատմել էր, որ Չեւիսի հետ ծանոթացել է 2016թ․-ին, երբ նրան վարձել են որպես իր անձնական վարորդ «Coachella» փառատոնի ընթացքում։
Երաժիշտի առաջին կինը եղել է նրա մանկության ընկերուհին՝ նկարչուհի Ջուդիթ Թրիմը։ Նրանք ամուսնացած են եղել 1969-1975թթ․։ 1976թ.-ին Ռոջերն ամուսնացել է լեդի Քերոլայն Քրիստիի հետ։ Այդ հարաբերությունների ընթացքում Ուոթերսը որդի է ունեցել՝ Հարին (երաժշիտ, որը 2006թ․-ից ստեղնաշարային գործիքներ է նվագում հոր խմբի հետ) եւ դուստր՝ Ինդիան, որն աշխատում է որպես մոդել։ Հարին 39 տարեկան է, Ինդիան՝ 37։ Քրիստին եւ Ուոթերսն ամուսնալուծվել են 1992թ․-ին։ 1993թ․-ին երաժշիտն ամուսնացել է Պրինցիլա Ֆիլիպսի հետ, որը նրան որդի է պարգեւել՝ Ջեքին (նա այժմ 18 տարեկան է)։ Այդ ամուսնությունը փլուզվել է 2001թ.-ին։ 2004թ.-ին Ուոթրեսն ամուսնացել է դերասանուհի, ռեժիսոր Լորի Դարնինգի հետ։ Նրանք ծանոթացել են 2012թ.-ին, սակայն 2015թ․-ին դիմել են ամուսնալուծության համար։
Լուսանկարը՝ այստեղ: