Բայդենը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ կառավարության պարտքի շեմը բարձրացնելու մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կառավարության պարտքի սահմանաչափը 480 մլրդ դոլարով բարձրացնելու մասին օրինագիծ է ստորագրել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սպիտակ տունը:
«Հինգշաբթի՝ հոկտեմբերի 14-ին, նախագահն օրինագիծ է ստորագրել, որը պետական պարտքի շեմի ավելացում է նախատեսում 480 մլրդ-ով, ինչը, ինչպես ակնկալվում է, բավարար կլինի դաշնային կառավարության համար մինչեւ դեկտեմբերի սկիզբն իր պարտավորությունները շարունակելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
ԱՄՆ-ի ֆիննախը նախազգուշացրել էր, որ եթե մինչեւ հոկտեմբերի 18-ն անհրաժեշտ գործողություններ չձեռնարկվեն սահմանաչափի հաստատման համար, երկրին տեսականորեն դեֆոլտ է սպառնում:
Միացյալ Նահանգներում, ի տարբերություն երկրների մեծ մասի, պարտքի սահմանաչափը սահմանվում է օրենքով եւ չի կարող գերազանցվել առանց Կոնգրեսի հավանության: Հոկտեմբերի 1-ից երկիրը հատել էր օրենսդրական մարմնի կողմից թույլատրված կառավարության պարտքի 28.4 տրլն դոլարի սահմանը:
Դեֆոլտը ինքնին երբեք չի եղել, բայց դրա հնարավորությունը լայնորեն օգտագործվում է Կոնգրեսում քաղաքական սակարկությունների համար: Ընդ որում, ավելի վաղ հանրապետականները Սենատում արգելափակել էին պարտքի շեմի բարձրացնելու առաջարկը՝ դեմոկրատների հետ քաղաքական լայն տարաձայնությունների պատճառով: