Microsoft Corp-ը Չինաստանում անջատում է LinkedIn-ը
Microsoft Corp-ը Չինաստանում փակում է LinkedIn-ը գործարկումից գրեթե յոթ տարի անց եւ այն փոխարինում է հարթակի կրճատված տարբերակով՝ նախատեսված միայն աշխատատեղերի համար:
LinkedIn-ը ԱՄՆ-ին պատկանող միակ խոշոր սոցիալական ցանցն է, որը գործում է մի երկրում, որի կառավարությունը պահանջում է, որպեսզի նման հարթակները համապատասխանեն խիստ կանոններին:
«Մենք Չինաստանում բախվում ենք նաեւ զգալիորեն ավելի բարդ օպերացիոն միջավայրի եւ համապատասխանության ավելի բարձր պահանջների», - ասվում է LinkedIn-ի հաղորդագրության մեջ:
LinkedIn-ը հայտնել է, որ կփոխարինի կարգավորող պահանջների պատճառով որոշակի կոնտենտի տեղադրումը սահմանափակող չինական ծառայությանը InJobs կոչվող նոր պորտալով:
Նոր ծառայությունը, որը կմեկնարկի այս տարվա վերջին, չի ներառի սոցիալական լրահոս կամ հաղորդագրություններ ու հոդվածներ տեղադրելու հնարավորություն, ասվում է հաղորդագրության մեջ: