US Championship. Սամուել Սևյանը մնում է 3 առաջատարների թվում
Սենթ Լուիսում շարունակվող շախմատի ԱՄՆ-ի առաջնության 8-րդ տուրում ամերիկահայ Սամուել Սեւյանը (2654) սպիտակ ֆիգուրներով մրցեց Լենիեր Դոմինգեսի (2760) հետ։ 40-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։ Մյուս պարտիաները նույնպես ավարտվեցին ոչ ոքի։
Սամուել Սեւյանը 5 միավորով մնաց առաջատար եռյակում։ 5-ական միավոր ունեն նաեւ Ալեքսանդր Լենդերմանն ու Ուեսլի Սոն։
Առաջնության ավարտին մնացել է 3 տուր։ Հոկտեմբերի 15-ին մասնակիցները կհանգստանան։