Վարդան Ղուկասյանը ՔՊ-ի թեկնածուի՞ն է սատարում. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Առաջիկա կիրակի օրը հայրաքաղաք Գյումրիում Կարապետ Պողոսյանը, թեժ է լինելու: Հատկանշական է, որ թեժությունը պայմանավորված է ոչ թե գյումրեիցների ակտիվությամբ, այլ կուսակցությունների ու դաշինքների առատությամբ:
Ըստ գյումրեցիների շրջանում տարածված լուրերի, եթե նախկին ընտրություններին շուրջ 60 հազար ընտրողներ են մասնակցել, ապա այս ընտրությունները անհամեմատ պասիվ են ընթանալու:
Առավել եւս, որ գյումրեցիները հիմնականում մոլորվել են կուսակցությունների, դաշինքների առատությամբ. «Չգիտենք, թե որ կուսակցությունը տակից ում ստվերն է»:
Բանը հասել է այնպիսի տրագիկոմեդիկ փաստերի, որ «Թասիբով դաշինքի» առաջին համար Կարապետ Պողոսյանը, չգիտես ինչու, գյումրեցիներին փորձում էր համոզել իր շապիկով, որ ինքը իրենց թշնամին չէ, կրելով «Ես թշնամի չեմ» վերտառությամբ սեւ շապիկ:
Գյումրեցիների աչքից չի վրիպել նաեւ այն, որ Գյումրու նախկին քաղաքապետ
Ղուկասյանի մերձավոր շրջապատը, բնականաբար, ոչ առանց նրա իմացության, վերջին օրերին սկսել է ակտիվ աշխատել ոչ ավել, ոչ պակաս ՔՊ-ական թեկնածուի համար:
Ըստ երեւույթին, Վարդան Ղուկասյանը, որոշել է իր եւ իր որդու վրա «կախված» ջրել` հաճոյանալով իշխանություններին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում