Գվինեթ Փելթրոուն հերքում է միլիարդատեր Ջեֆֆրի Սոֆֆերի հետ սիրավեպը
Վերջին շրջանում Գվինեթ Փելթրոուի բախտը կարծես թե չի բերում Որքան էլ 41-ամյա աստղը քայլեր ձեռնարկեց, որպեսզի իրեն մերկացնող հոդվածը չտպագրվի Vanity Fair ամսագրում, ամեն ինչ ապարդյուն անցավ:
The New York Post թերթի աղբյուրները պատմել են, որ հոդվածում հավանաբար խոսք կլինի դերասանուհու՝ միլիարդատեր Ջեֆֆրի Սոֆֆերի հետ հնարավոր սիրավեպի մասին: Նշենք, որ միլիարդատերը մոդել Էլ Մակֆերսոնի ամուսինն է:
Փելթրոուի ներկայացուցիչն ամբողջությամբ հերքել է այս ինֆորմացիան՝ անվանելով այն ծիծաղելի: «Նրանք արդեն երկար տարիներ ընկերություն են անում, Գվինեթի ամուսինը՝ Քրիս Մարտինիը ևս նրա ընկերն է»:
Հիշեցնենք, որ Գվինեթ Փելթրոուն 2003 թ. ամուսնացել է երաժիշտ Քրիս Մարտինի հետ, իսկ Սոֆֆերը վերջերս է ամուսնացել մոդել Էլ Մաքֆերսոնի հետ:
Դե ինչ, սպասենք Vanity Fair-ի նոր համարին: