Կանադայում երկնաքարի բեկորը, ծակելով տանիքը, ընկել է քնած կնոջ մահճակալի վրա
Կանադայի բնակչուհի Ռութ Հեմիլթոնը քնից վեր է թռել, երբ քարի կտորը կոտրելով, անցնելով տանիքի միջով ընկել է նրա բարձի վրա, գրում է The Guardian-ը:
Դեպքի վայր կանչված ոստիկանները սկզբում մտածել են, որ տան հարևանությամբ շինարարական աշխատանքներ իրականացնող բանվորներն են ինչ-որ բան պայթեցրել, ինչի հետևանքով բեկորը հայտնվել է կնոջ տանը: Սակայն, երբ բանվորները պատմել հն, որ ոչինչ չեն պայթեցրել, բայց փոխարենը պայթյուն են տեսել երկնքում, պարզ է դարձել, որ դա երկնաքարի բեկոր է:
Ավելի ուշ պարզվել է, որ այդ գիշեր երկնաքարային անձրև է տեղացել Կանադայի արևմտյան շրջանի երկնքում: Այժմ Հեմիլթոնը ծրագրում է բեկորը պահել: