Մակրոնը բարեգործական ֆուտբոլային խաղում գոլի հեղինակ է դարձել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի Պուասի կոմունայում մասնակցել է բարեգործական ֆուտբոլային խաղին, որում տուգանային հարվածով գոլ է խփել, գրում է ՏԱՍՍ-ը:
Խաղը կազմակերպվել էր ի պատիվ «Վարիետե» ֆուտբոլային ակումբի 50-ամյակի:
Մակրոնը խաղադաշտ է դուրս եկել 3-րդ համարի ներքո: Նա գոլ է խփել խաղի առաջին րոպեներին, ինչից հետո հանդիսատեսը ծափահարել է:
Ֆրանսիայի նախագահի հետ նույն թիմում են խաղացել անգլիական «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացողներ Քրիստիան Կարամբյուն և Մարսել Դեսայիլին:
Խաղից հավաքված միջոցները կուղղվեն Փարիզի հիվանդանոցների հիմնադրամին, որը գլխավորում է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը: Կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում մանկական հիվանդանոցներին: