Թուրքիայի հետ լարվածության ֆոնին Հունաստանն ու ԱՄՆ-ն ամրապնդում են պաշտպանական ոլորտում համագործակցությունը
Միացյալ Նահանգներն ու Հունաստանը ամրապնդում են պաշտպանական ոլորտում համագործակցությունը: Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը և Միացյալ Նահանգների պետքարտուղարության ղեկավար Էնթոնի Բլինկենը հոկտեմբերի 14-ին միանգամից 5 տարով երկարաձգել են Միջերկրական ծովի արևելքում ՝ Կրետե կղզում ծովային և ավիացիոն ռազմական բազաների օգտագործման պայմանագիրը:
Ինչպես գրում է Al Arabiya-ն, հատկանշական է, որ նախքան այս պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում էր ընդամենը մեկ տարով:
Վաշինգտոնը շնորհակալություն է հայտնել Աթենքին:
«Հունաստանը վստահելի գործընկեր է», - ասել է Բլինկենը:
Վերջին ամիսներին ԱՄՆ-ն ուղղաթիռներ ու այլ սպառազինություններ է մատակարարել երկրին: Իսկ սեպտեմբերի վերջին Հունաստանը համաձայնել է Ֆրանսիայից գնել երեք ֆրեգատ և 24 բազմաֆունկցիոնալ Dassault Rafale ինքնաթիռ:
Միացյալ Նահանգները մտադիր է ապագայում ավելի շատ ռազմակայաններ օգտագործել Հունաստանի տարածքում, ներառյալ Կենտրոնական Հունաստանի օդանավակայանները և Թուրքիայի հետ սահմանին մոտ գտնվող Ալեքսանդրուպոլիս նավահանգիստը: Աթենքը երկար տարիներ բախվում է Անկարայի և Էգեյան ծովում և Միջերկրական ծովի արևելյան հատվածում Հունաստանի ինքնիշխան իրավունքների վերաբերյալ թուրքական նկրտումների աճի հետ: