Լեգի Գագան թղթադրամներից կազմված բոա է կրել
Երգչուհի Լեդի Գագան իր ինստագրամյան էջում հրապարակել է ուշագրավ լուսանկար, որը բազմաթիվ քննարկումների առիթ է տվել հետևորդների շրջանում:
Լուսանկարում նա կրում է կեղծ հարյուր դոլարանոց թղթադրամներից կազմված բոա, ձեռքում բռնել է վառ վարդագույն Hermès Kelly պայուսակ: Երգչուհին կրում է 1300 դոլար արժողությամբ Magda Butrym զգեստ:
Լուսանկարն արվել է մասնավոր ինքնաթիռում՝ Լաս Վեգաս թռնելու ճանապարհին:
Նշվում է, որ աստղի հետևորդներն ակտիվորեն քննարկել են «թանկարժեք» բոան: