ՖԻՖԱ-ի նախագահը առաջարկում է Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը անցկացնել Իսրայելում և Պաղեստինում
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ ֆուտբոլի 2030թ․ աշխարհի առաջնությունը կարելի է անցկացնել Իսրայելում, Պաղեստինում ու ևս մի քանի հարևան երկրներում համատեղ։
«Ինչո՞ւ մենք չենք կարող երազել Իսրայելում և հարևան երկրներում ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին։ Հաշվի առնելով Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հարաբերությունների կարգավորումը՝ ինչո՞ւ չանցկացնել մրցաշարն Իսրայելում և հարևան մերձավորարևելյան երկրներում, այդ թվում՝ Պաղեստինում»,- ասել է Ինֆանտինոն Իսրայելի վարչապետ Բենետի հետ հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ 2022-ին առաջին անգամ աշխարհի առաջնությունը կանցկացվի արաբական երկրում՝ Կատարում։ 2026-ին ԱԱ-ն կընդունեն ԱՄՆ-ն, Կանադան և Մեքսիկան համատեղ։