Այն, ինչ տեղի ունեցավ այսօր Բեյրութում՝ մեզ վերադարձրեց քաղաքացիական պատերազմի սարսափելի իրադարձությունների մասին հիշողությունները
Լիբանանի կառավարության նախկին ղեկավար և «Ալ-Մուսթաքբալ» սուննի ընդդիմադիր շարժման առաջնորդ Սաադ Հարիրին հինգշաբթի մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունները համեմատել է 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանի հետ:
«Այն, ինչ տեղի ունեցավ այսօր Բեյրութում՝ կրակոցներով, ռումբերի պայթյուններով և զինված մարդկանց տեղակայմամբ, մեզ վերադարձրեց քաղաքացիական պատերազմի սարսափելի իրադարձությունների մասին հիշողությունները», - գրել է քաղաքական գործիչը Twitter-ի իր էջում:
Հիշեցնենք, որ այսօր փոխհրաձգություն է տեղի ունեցել Բեյրութի Թայունի թաղամասում, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս ութը վիրավորվել է:
Նշվում է, որ հինգշաբթի առավոտյան շիա կուսկացությունների կողմնակիցները ցույց են իրականացրել՝ պահանջելով հեռացնել 2020 թվականին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի մասին գործի քննությամբ զբաղվող գլխավոր դատավորին: Կրակոցներն ուղղված են եղել ցուցարարների դեմ:
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին ժողովրդին հանգստության կոչ է արել, ինչպես նաև երկրի Անվտանգության կենտրոնական խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել:
Հաղորդվում է նաև, որ Լիբանանի բանակը խոշոր տրամաչափի գնդացիրներով համալրված մի քանի զրահափոխադրիչներ է ուղարկել հրաձգության վայր: Բանակայինները հերթապահում են փողոցներում՝ փորձելով գտնել կրակոցների հեղինակներին: