Արցախի ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 14-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել ու առգրավվել է հետախուզական թռիչքներ իրականացնող և ՊԲ-ին պատկանող անօդաչու թռչող սարք:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ նշվածը ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի իրականության հետ: