Ադրբեջանը նախատեսում է ավելացնել բնական գազի արտահանումը Եվրոպա և Թուրքիա
Ադրբեջանը նախատեսում է 2022 թվականին ավելացնել բնական գազի արտահանումը Եվրոպա և Թուրքիա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարը:
Ըստ Ֆավրիզ Շահբազովի, հաջորդ տարի ադրբեջանական բնական գազի արտահանումը Եվրոպա և Թուրքիա պետք է ավելանա մինչև 16 միլիարդ խորանարդ մետր:
«Հարավային միջանցքով նախատեսվում է արտահանել 16 միլիարդ խորանարդ մետր: Այս ծավալի կհասնենք 2022 թվականին: 6 միլիարդ խորանարդ մետր գազը կուղղվի Թուրքիա, իսկ 10 միլիարդը՝ Եվրոպա»,- ասել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարը:
Շահբազովը նաև նշել է, որ Ադրբեջանը Կասպից ծովում ունի բնական գազի մեծ պաշար, որը կարող է օգտագործվել համապատասխան ներդրումների դեպքում: