Չինաստանն Արեգակին հետևելու համար առաջին արբանյակն է արձակել
Չինաստանը հաջողությամբ գործարկել է Արեգակի դիտարկման առաջին չինական արբանյակը: Այս մասին հայտնել է Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը, փոխանցում է РИА Новости-ն:
«Սիհե» կոչվող արբանյակը արձակվել է հոկտեմբերի 14-ին Տայուան տիեզերակայանից:
Սարքը կոչվել է չինական դիցաբանության Սիհե աստվածուհու անունով, որը, ըստ լեգենդի՝ 10 արեգակ է լույս աշխարհ բերել։ Արբանյակի անվանումը ընտրել են հենց Չինաստանի բնակիչները: