US Championship. Սամուել Սեւյանը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը եւ առաջատար է
Սենթ Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ-ի առաջնությունում երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ամերիկահայ Սամուել Սեւյանը։ 7-րդ տուրում 20-ամյա գրոսմայստերը սեւերով մրցեց Բատիս Բրուզոնի հետ եւ առավելության հասավ 22 քայլում։ Սամուել Սեւյանը 4,5 միավորով երեք առաջատարներից մեկն է։ 4,5-ական միավոր ունեն նաեւ Ուեսլի Սոն եւ Ալեքսանդր Լենդերմանը։
8-րդ տուրում Սամուել Սեւյանը հոկտեմբերի 14-ին սպիտակներով կխաղա Լենիեր Դոմինգեսի հետ։
Հիշեցնենք, որ 6-րդ տուրում Սամուել Սեւյանը սենսացիոն հաղթանակ էր տարել աշխարհի երկրորդ համար Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ։
ԱՄՆ-ի առաջնությունում կանցկացվի 11 տուր։