Ո՞ր տարիքում ենք մենք առավել երջանիկ
Երջանկության թեմային նվիրված են բազմաթիվ գրքեր, ֆիլմեր և երգեր: Որպես օրինակ՝ վերցնեք թեկուզ Ֆարել Ուիլյամսի հանրահայտ «Happy» երգը: Մենք տեսնում ենք, թե ինչպես է ինչ-որ մեկն ուրախանում սիրուց և հաջողությունից և նույնիսկ ծանր ժամանակներում պահպանում է դրական տրամադրվածությունը: Բայց իսկապե՞ս այդ մարդիկ երջանիկ են և արդյո՞ք մենք տարիքի հետ ավելի երջանիկ ենք դառնում: Կալիֆոռնիական համալսարանի հետազոտությունը ցույց է տվել. երջանկությունը մեր կյանքի ամենամեծ պարադոքսն է, և ահա Elle.ru-ն ներկայացնում է, թե ինչու:
«Ծերանալու պարադոքս»
Հետազոտության արդյունքում հարցման է ենթարկվել 21-100 տարեկան 1500 մարդ: Գիտնականներին հետաքրքրել են նրանց առողջության բոլոր ասպեկտները՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեկան:
Արդյունքը ցնցել է. որքան մենք մեծանում ենք, այնքան ավելի երջանիկ ենք դառնում: Այս կոնտեքստում հետազոտողները խոսում են «Ծերանալու պարադոքսի» մասին: Տարիքի հետ մեզնից շատերը կյանքից ավելի շատ բավարարվածություն են ստանում, քան երիտասարդ տարիքում:
Տարիքի հետ՝ ավելի երջանիկ
Հետազոտության համաձայն, թվում է, ամենալիարժեք և ամենախոստումնալի տարիները 20-30-ն են: Իրականում՝ ոչ ամենաերջանիկը: Այս տարիքում մենք դժվար ենք տանում անհաջողությունները, մենք լի ենք կասկածներով, և շատերը տառապում են դեպրեսիայից կամ այլ հիվանդություններից: Որպես պատճառ՝ գիտնականները նշում են ապագայի անորոշությունը, որը տանջում է շատ մարդկանց այդ տարիքում:
Ոչ, սոցիոլոգները չեն կարողացել որոշել ամենաերջանիկ տարիքը. դա չափազանց անհատական է, բայց մի ճշգրիտ հետևություն նրանք, այնուամենայնիվ, արել են. յուրաքանչյուր տարիքում կարելի է հաճույք ստանալ կյանքից՝ չդնելով սեփական ցանկացած որոշում կասկածի տակ: Վստահեք ինքներդ Ձեզ, լսեք ինքներդ Ձեզ, չէ՞ որ սխալվել՝ նշանակում է ապրել: Իսկ սխալները և տարիները Ձեր հարստությունն են, որոնք տարիների հետ Ձեզ ավելի երջանիկ են դարձնում: