Նորմալ չէ, երբ հետապնդվում են լրագրողները․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աննորմալ է համարում, երբ աշխարհում հետապնդումների են ենթարկվում լրագրողները, գրում է Ռիա Նովոստին։
«Կարծում եմ, որ նորմալ չէ, երբ լրագրողները հետապնդվում են»,- ասել է Պուտինը՝ Ռուսաստանի էներգետիկ շաբաթվա լիագումար նիստում:
«Ի դեպ, եթե վերցնենք սպանված լրագրողների, վիրավորում ստացած լրագրողների թվերն, ապա կտեսնենք թե աշխարհում որտեղ, ինչ է կատարվում։ Ցավոք, Ռուսաստանը միակ երկիրը չէ, որտեղ դա տեղի է ունենում: Սա իհարկե, երկրի ներքին զարգացման և նրա ժողովրդավարական գործընթացների արդյունքն է», - ավելացրել է նա:
Միևնույն ժամանակ պետության ղեկավարը նշել է, որ դժվար է գտնել աշխարհում երկիր, որտեղ ԶԼՄ-ները ֆինանսավորվում են պետական աղբյուրներից, բայց միևնույն ժամանակ հանդես են գալիս որպես ընդդիմություն իշխանություններին: