Չինաստանում ջրհեղեղների զոհ է դարձել 29 մարդ
Երկրի հյուսիսում գտնվող Չինաստանի Շանսի նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 29 մարդ: Տարերքը նաև ավերել է տները: Այս մասին հայտնում է AP-ն:
Հաղորդվում է, որ 14 մարդ զոհվել է ափերից դուրս եկած գետի մեջ հայտնված ավտոբուսի հետևանքով: Ավտոբուսում գտնվող 37 հոգու հաջողվել է փրկել, նրանցից յոթը հոսպիտալացվել են:
Վարորդը ձերբակալվել է, քանի որ անտեսել է նախազգուշացումը, որ ջրհեղեղի պատճառով արգելվում է անցնել կամուրջը:
Ավելի վաղ Շանսի նահանգում ջրհեղեղի զոհ էր դարձել 15 մարդ:
Աղետն արդեն հասցրել է ավելի քան հինգ միլիարդ յուանի (770 միլիոն դոլար) վնաս: Ավելի քան 120 հազար մարդ է տարհանվել: Տուժած տարածքներում հազարավոր տներ են փլուզվել, իսկ բերքը վնասվել է 190,000 հա-ի վրա:
Երկրում ածխի հանքերը նույնպես տուժել են ջրհեղեղից՝ վառելիքի պակասի պատճառով: Կառավարությունը փորձում է լուծել էներգետիկ ճգնաժամը, որն ազդել է արդյունաբերության և որոշ բնակելի տարածքների վրա:
Նահանգը փակել է 166 զբոսաշրջային վայրեր այն բանից հետո, երբ ջրհեղեղը վնասել է պատմական Պինյաո քաղաքի հնագույն պատի մի մասը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է: