Երկու տարում 3 հազար բժիշկ լքել է Թուրքիան
Թուրքիայի Իզմիր նահանգի բժշկական պալատի խորհրդի անդամ պրոֆեսոր Սուլեյման Քայնաքը հայտնել է, որ թուրք բժիշկները փնտրում են արտերկիր մեկնելու ուղիներ:
Պարզվել է, որ լիարժեք ուսում ստացած ավելի քան 3000 բժիշկ վերջին երկու տարում մեկնել են արտագնա աշխատանքի՝ Թուրքիայում բուժաշխատողների վրա առկա ճնշումների, բռնությունների և աշխատավարձերի բացակայության պատճառով:
Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, պրոֆեսոր Սուլեյման Քայնաքը հայտարարել է, որ երիտասարդ բժիշկների արտագաղթն աճելու միտում ունի և թուրք բժիշկները հիմնականում նախընտրում են Գերմանիան:
Տարբեր տվյալներուվ ներկա պահին մոտ 8000 բժիշկ է պատրաստվում լքել Թուրքիան: