Պապիկյանը Մոսկվայում մասնակցում է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հրավերով մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնում է Պապիկյանը։
Համաժողովի գլխավոր նիստին ներկա է գտնվել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Համաժողովի շրջանակներում մի շարք հանդիպումներ եմ ունենալու օտարերկրյա գործընկերների և էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ։
Համաժողովն իրենից ներկայացնում է էներգետիկ ոլորտի տարբեր ուղղությունների միասնական հարթակ, որտեղ քննարկվում են տնտեսության էներգետիկ ճյուղի զարգացման հեռանկարները, միջազգային համագործակցության խորացման ու համատեղ ծրագրերի իրականացման հարցերը, ինչպես նաև էներգետիկ ոլորտի համաշխարհային զարգացումները և ներկայիս մարտահրավերները»,- գրել է Պապիկյանը։