Balmain-ի ստեղծագործական տնօրենը բուխարու բռնկման հետևանքով սարսափելի այրվածքներ է ստացել
Balmain-ի ստեղծագործական տնօրեն Օլիվյա Ռուստենն Ինստագրամյան էջում հրապարակում է արել՝ պատմելով, որ նախորդ տարի իր փարիզյան բնակարանում բուխարու բռնկման պատճառով սարսափելի այրվածքներ է ստացել։ 36-ամյա մոդելյերն անմիջապես կորցրել է գիտակցությունն ու ուշքի եղել արդեն փարիզյան հիվանդանոցում։ Ռուստենի երկարատեւ լռության պատճառը սպիերն են, որոնք նա ամաչում էր ցույց տալ։
«Ուղիղ մեկ տարի առաջ իմ տանը բռնկվեց բուխարին։ Հաջորդ առավոտ ես արթնացա փարիզյան հիվանդանոցում։ Ես արել եմ ամեն ինչ՝ այս պատմությունը մարդկանցից թաքցնելու համար եւ չափազանց երկար փորձել եմ այն գաղտնի պահել իմ սենյակի եւ ընկերական շրջապատի ներսում։ Անկեղծ ասած՝ նույնիսկ չգիտեմ, թե ինչու էի այդքան ամաչում, հնարավոր է՝ պատճառը կատարելությամբ տարվածությունն է, որով հայտնի է նորաձեւությունը եւ իմ անինքնավստահությունը»,- նշել է նա։
Վերականգնման ընթացքում Օլիվյեն չի թողել աշխատանքը եւ ջանասիրաբար աշխատել է Balmain-ի տնօրենի պաշտոնում իր գործունեւության տասնամյակին նվիրված հավաքածուի վրա։ Արդյունքում հավաքածուն ներշնչվել է Օլիվյեի առողջացման ճանապարհով։ Դրանում կարելի է զգեստներ գտնել, որոնք նման են թանզիֆի։
Ռուստենը շատ աստղերի սիրելի դիզայներն է, հիմա նրանք աջակցում են դիզայներին ու հիանում նրա տղամարդկությանը։ Մեկնաբանություններ են գրել Նատալյա Վոդյանովան, Քիմ Քարդաշյանը, Լենի Կրավիցը, Դոնաթելա Վերսաչեն, Սինդի Քրոուֆորդը, Քարդի Բին եւ այլք։