Սևյանի սենսացիոն հաղթանակը Կարուանայի նկատմամբ
Շախմատի ԱՄՆ-ի առաջնության 6-րդ տուրում սենսացիոն հաղթանակ է տարել ամերիկահայ Սամուել Սևյանը (2654)։ 20-ամյա գրոսմայստերը սպիտակ ֆիգուրներով մրցել է համաշխարհային դասակարգման երկրորդ համար Ֆաբիանո Կարուանայի (2800) հետ և առավելության է հասել 42 քայլում։
Սամուել Սևյանը վաստակել է 3,5 միավոր և Ուեսլի Սոյի ու Լենիեր Դոմինգեսի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը։
Առաջատարներն են 4-ական միավոր վաստակած Ալեքսանդր Լենդերմանն ու Ռեյ Ռոբսոնը։ Կարուանան ունի 2,5 միավոր։
Առաջնությունում կանցկացվի 11 տուր։