Մաքքարթնին բեռնատարի թափքի վրա անակնկալ ելույթ է ունեցել (տեսանյութ)
LifeStyleՓոլ Մաքքարթնին չնախատեսված համերգով հանդես է եկել Լոնդոնի Սուրբ Պետրոս տաճարի մոտ: The Guardian-ի փոխանցմամբ՝ նա իր համերգի մասին տեղեկացրել է ելութից մեկ ժամ առաջ՝ Twitter-ի իր էջում գրառում թողնելո միջոցով:
Համերգին ներկա է եղել 2 հազար հանդիսատես, բեռնատարի թափքն էլ ծառայել է, որպես բեմահարթակ:
Երաժիշտի ելույթը տևել է ընդամենը 20 րոպե, որի ընթացքում իր վերջերս թողարկած “New” ալբոմից մի քանի երգ է կատարել: