Ռուսաստանում կրկին գրանցվել է կորոնավիրուսից պացիենտների մահվան հակառեկորդ
Մեկ օրում COVID-19-ից պացիենտների մահվան նոր առավելագույն թիվն է գրանցվել Ռուսաստանում՝ 984, համավարակի ընթացքում COVID-19-ից մահացել է 219 329 մարդ, լրագրողներին տեղեկացրել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում։
«Վերջին մեկ օրում հաստատվել է 984 մահվան դեպք... Ամբողջ ընթացքում Ռուսաստանում մահացել է 219 329 մարդ»,- ասվում է հաղորդագրությունում։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը ավելացել է 28 717-ով՝ 7 861 681։ Տոկոսային արտահայտությամբ աճը կազմել է 0,37 տոկոս։
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 21 801-ով՝ 6 916 086։ Դուրս գրված պացիենտների բաժինը, համաձայն շտաբի տվյալների, կազմում է վարակվածների ընդհանուր թվի մոտ 88 տոկոսը։