Պետդեպում չեն բացառում, որ Թրամփի նշանակած անձինք յուրացրել են արտասահմանյան առաջնորդների համար նվերները
ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր տեսուչի գրասենյակի աշխատակիցներն ուսումնասիրում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նշանակած անձանց կողմից օտարերկրյա առաջնորդների համար նախատեսված նվերների յուրացման մասին տեղեկատվությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ NBC-ի վրա հղումով։
Ըստ աղբյուրների՝ խոսքը կաշվե պայուսակների, թիթեղյա սկուտեղների եւ մարմարե տուփերի մասին է՝ զարդարված նախագահական կնիքով կամ ԱՄՆ նախագահի եւ առաջին տիկնոջ ստորագրություններով: Ենթադրվում էր, որ դրանք կներկայացվեն օտարերկրյա առաջնորդներին G7 գագաթնաժողովում, որը պետք է տեղի ունենար ԱՄՆ-ում 2020 թվականին: Այն հետագայում չեղարկվեց համաճարակի պատճառով:
Աղբյուրները նշում են, որ նրանք տեղեկություններ ունեն, որ արժեքավոր նվերները, որոնք գրանցված են գերատեսչության կողմից և վճարվում են պետական գանձարանից, կարող էին վերցնել Թրամփի կողմնակիցները, այդ թվում ՝ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նախկին պետքարտուղարը հերքել է այդ մեղադրանքները։