Իշխանությունն արդեն լուծել է Գյումրիում ընտրությունների հարցը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Դեռ երեկ՝ հոկտեմբերի 12-ին, հայտնեցինք, որ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել են մի շարք համայնքապետերի ժամանակավոր պաշտոնակատարներ, որոնց թվում էր նաեւ Ալբերտ Մարգարյանը, որը նշանակվեց Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Ըստ մեր հավաստի աղբյուրների՝ Ալբերտ Մարգարյանը Շիրակի գործող մարզպետ, Գյումրու քաղաքապետի իշխանական թեկնածու Հովհաննես Հարությունյանի մտերիմն է եւ համայնքապետի պաշտոնակատար նշանակվելուց հաշված ժամեր անց քաղաքապետարանում լծվել է ակտիվ քարոզարշավի՝ բնականաբար ի օգուտ Հովհաննես Հարությունյանի։
Այսպիսով, իշխանությունները, հին ու բարի խնամի-ծանոթ-բարեկամ ընթացակարգով պետական բարձրաստիճան պաշտոնյաներ նշանակելով, փորձում են ամեն կերպ վերահսկել հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայանալիք ընտրությունների ընթացքը։ Իսկ հաշվի առնելով ընտրություններին մասնակցող ընդդիմադիրների պասիվ կեցվածքն ու թվացող անտարբերությունը՝ կարելի է ենթադրել, որ գրեթե բոլորն արդեն հաշտվել են ընտրություններում իշխանական թեկնածուի հաղթանակի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: