ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոխհրաձգություն «Գլորիա» ֆաբրիկայի տնօրենի դստեր սպանության դեպքով հետախուզվողին բռնելիս. իրական մարտաֆիլմ՝ Կոտայքի մարզում
ArmLur.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Վանաձոր քաղաքի Գլորիա կարի ֆաբրիկայի տնօրենի դստեր՝ Դիանա Դարբինյանի սպանության դեպքից: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն իրավապահները դեռեւս փնտրում են ենթադրյալ սպանություն կատարող անձին, իսկ ահա Բավրայի անցակետում իրավապահների կողմից ձերբակալված անձը եղել է, ըստ նախնական վարկածի, սպանության իրականացման աջակիցը:
Սակայն մեզ հասած տեղեկություների համաձայն՝ այսքանով աղմկահարույց այս սպանության դեպքերը չեն ավարտվում:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, սպանությունից հետո իրավապահները, երբ փորձել են գտնել ենթադրյալ սպանություն կատարող անձին, Կոտայքի մարզում մեկ կասկածելի մեքենա են տեսել եւ կարծել են, որ մեքենայում է գտնվում Գլորիա կարի ֆաբրիկայի տնօրենի դստեր՝ Դիանա Դարբինյանի սպանած անձը: Արդյունքում, հրահանգել են մեքենային կանգնել, սակայն մեքենան չի կանգնել, ոստիկանները հետապնդել են կասկածելի մեքենային, ինչից հետո ոստիկանների ուղղությամբ հնչել են կրակոցներ, եղել է փոհրաձգություն, որից հետո կասկածելի մեքենայում գտնվող անձինք մեքենան թողել են դաշտում եւ դիմել են փախուստի:
Հիշեցննեք ArmLur.am-ին մանրամասներ էին հայտնի դարձել «Հաղթանակ» զբոսայգու դիմաց հնչած կրակոցներից:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կրակոցների հետևանքով սպանված 27-ամյա աղջիկը Վանաձոր քաղաքի Գլորիա կարի ֆաբրիկայի տնօրեն Դիանա Դարբինյանն է, իսկ ահա նրա հայրը բոլորին հայտնի Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի հիմնադիր Բագրատիոն Դարբինյանն է:
Ի դեպ, ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ մինչ կրակոցները Երեւանի կենտրոնի սրճարաններից մեկում սպանված կինը եւ նրա ամուսինը վիճաբանել են ինչ-որ անձանց հետ, որից հետո պայմանավորվել են հանդիպել «Հաղթանակ» զբոսայգու տարածքում: Հասնելով դեպքի վայր՝ Դիանա Դարբինյանը եւ իր ամուսինը չեն էլ հասցրել իջնել մեքենայից, որոնց մոտեցել է մեկ այլ մեքենա եւ անկանոն մի շարք կրակոցներ արձակել ամուսինների ուղղությամբ, ինչի հետևանքով երիտասարդ աղջիկը մահացել է: