Իրանում ձերբակալվել է 10 լրտես, որոնք աշխատել են որոշ տարածաշրջանային երկրների հետախուզական ծառայությունների համար
Իրանի հետախուզության նախարարությունը երեքշաբթի տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ հետախուզական ուժերը երկրի հարավում ձերբակալել են 10 մարդու, որոնք առնչություն ունեն օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ, գրում է Mehr-ը:
Ըստ հայտարարության, լրտեսներն աշխատում էին արևմտյան տերություններին դաշնակցող որոշ տարածաշրջանային երկրների հետախուզական ծառայություններում:
Հայտարարության մեջ նշվում է, որ նրանք հայտնաբերվել և ձերբակալվել են հարավային Բուշեր նահանգում: