Իրանում դատապարտել են ազերի ազգայնականների
Իրանի Արդեբիլ քաղաքի դատարանը թյուրքախոս 12 ազերիների դատապարտել է 15 տարվա ազատազրկման և մտրակի 888 հարվածի։ Այդ մասին հայտնել են իրանական լրատվամիջոցները:
Նրանք մեղադրվում են Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ոստիկանության դեմ անկարգություններ հրահրելու և իրականացնելու հոդվածներով։
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Իրանի որոշ շրջաններում թյուրքախոս ազերիները դուրս էին եկել փողոց՝ իրենց աջակցությունը հայտնելով Ադրբեջանին: Իրանի իրավապահ մարմինները ցրել էին ակցիաները՝ ձերբակալելով սադրիչներին: