Samsung-ը չիպերի պակասի պատճառով չի կարողանում բավարարել ծալվող սմարթֆոնների պահանջարկը
Հարավկորեական Samsung ընկերության ծալվող սմարթֆոնները՝ Galaxy Z Fold 3 և Galaxy Z Flip 3 մոդելները, շատ մեծ պահանջարկ ունեն և ընկերության ծալվող սարքերի շրջանում վաճառքի ռեկորդային ցուցանիշներ են գրանցել, գրում է sammobile.com-ը:
Սակայն Samsung-ը լուրջ խնդիրներ ունի մատակարարման հետ: Այն չի կարողանում բավարարել աճող պահանջարկը: Ընկերությունը ցանկանում է զանգավածայնացնել ծալվող սմարթֆոնները, սակայն մատակարարման խնդիրները խոչընդոտում են դրան:
Չիպերի համաշխարհային դեֆիցիտը լրջորեն ազդել է Samsung-ի՝ նոր ծալովի հեռախոսների արտադրությունը մեծացնելու ունակության վրա:
«Samsung-ը վաճառելու համար բավականաչափ մոդելներ չունի, չնայած հաճախորդները սպասում են դրամապանակները ձեռքներին», - ասվում է հրապարակման մեջ:
Չիպերի գլոբալ պակասը նաև ստիպել է Samsung-ին հրաժարվել իր Galaxy S21 FE սմարթֆոնից՝ հօգուտ ծալովի սարքերի, ասել են փորձագետները: