Նոր առավելագույն թիվ. Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է 973 մահ կորոնավիրուսից
Ռուսաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը մեկ օրում կազմել է 973 նախորդ օրվա 957-ի դիմաց՝ ընդհանուր հասնելով 218 345-ի։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին տեղեկացրել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։
Բացարձակ արտահայտությամբ աճը առավելագույնն է համավարակի սկզբից։ Բացի այդ, արդեն յոթերորդ օրն անընդմեջ երկրում գրանցվում է կորոնավիրուսից ավելի քան 900 մահ մեկ օրում։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման թիվը մեկ օրում ավելացել է 28 190-ով՝ 7 832 964։
Տոկոսային արտահայտությամբ հիվանդների թվի աճը կազմել է 0 36 տոկոս։
Ապաքինվածների թիվը Ռուսաստանում ավելացել է մեկ օրում 20 706-ով՝ 6 894 285։
Հիվանդանոցներից դուրս գրվածների թիվը, շտաբի տվյալներով, նվազել է՝ կազմելով վարակվածների ընդհանուր թվի 88 տոկոսը։