Վարչապետը Ջերմուկ և Վայք համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ է նշանակել
Վարչապետի որոշմամբ՝ Ջերմուկ և Վայք համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ են նշանակվել։
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Մխիթար Մաթևոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Վահագն Արսենյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: