«19 տարի առաջ այս օրը մենք ամուսնացանք. Ասում են՝ դժվարը առաջին 40 տարին է». Արմեն Պետրոսյանը՝ կնոջ հետ
Դերասան Արմեն Պետրոսյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել կնոջ հետ իրենց ամուսնության 19-ամյակի առիթով։
Կադրում երիտասարդ ծնողները ջերմ գրկախառնված են․ նրանք մեծացնում են երեք երեխաներին։ «19 տարի առաջ այս օրը մենք ամուսնացանք։ Ասում են՝ դժվարը առաջին 40 տարին է, հետո ջրի պես գնում է։ Շնորհավոր, կյանքս»,- գրել է դերասանը։
Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Արմեն Պետրոսյանը պատկերված էր կնոջ ու որդու հետ։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ «Հերթական հաճելի երեկոն»,- մեկնաբանություններում գրել է նա։