Հոփկինսը կխաղա «Հայրը» ստեղծագործության հեղինակ Ֆլորիան Զելերի նոր գրքի մոտիվներով նկարահանվող ֆիլմում
Բրիտանացի դերասան Էնթոնի Հոփկինսը երկրորդ պլանի դերում կնկարահանվի ֆրանսիացի դրամատուրգ Ֆլորին Զելերի ստեղծագործության՝ «Որդու» էկրարանվորման մեջ։ Հոփկինսը որպես լավագույն դերասան «Օսկարի» է արժանացել դրամատուրգի «Հայրը» պիերսի էկրանավորման մեջ կատարած դերի համար, հայտնում է Scren Daily-ն։
Ժապավենում կխաղան նաեւ Հյու Ջեքմանը, Վանեսա Կիրբին, Լորա Դերնը եւ Զեն ՄաքԳրատը։
Սյուժեն պտտվում է տղամարդու շուրջ, որը կնոջ հետ մեծացնում է փոքրիկ երեխային։ Սակայն մի օր կհայտնվեն նրա նախկին կինն ու դեռահաս որդին, եւ գլխավոր հերոսի սովորական աշխարհը կսկսի լրջորեն փոխվել։
Ժապավենի սցենարի վրա Զելերը կրկին աշխատում է Քրիստոֆեր Հեմփթոնի հետ։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։