Եվրո Մ21․ Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա՝ բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի թիմը հոկտեմբերի 12-ին կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։
Բուքմեյքերները կանխատեսում են հյուրերի հաղթանակը, որի գործակիցը 2․10 է։ Հայաստանի թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․20 գործակցով, ոչ ոքին՝ 3․50։
ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում հանդիպումը կմեկնարկի 18։00-ին։
Հանդիպման տոմսերը վաճառվում են ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտի մուտքի մոտ գտնվող տոմսարկղից: Տոմսի գինը 500 դրամ է: