Իրանը եւ Սաուդյան Արաբիան բանակցություններ են վարել հյուպատոսությունների վերաբացման համաձայնագրի շուրջ
Իրանը եւ Սաուդյան Արաբիան բանակցություններ են վարել հյուպատոսությունների վերաբացման համաձայնագրի շուրջ, գրում է Agence France-Presse-ը՝ դիվանագիտական աղբյուրի վրա հղումով։
«Նրանք համաձայնության են եկել հյուպատոսությունների աշխատանքը վերսկսելու վերաբերյալ»,-ասել է գործակալության աղբյուրը՝ հավելելով, որ մոտ օրերս հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնություն կարող է լինել։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ այս պահին Թեհրանի և Էր Ռիադի միջեւ բանակցությունների հինգ փուլ է տեղի ունեցել։ Չորսը տեղի են ունեցել Բաղդադում, մեկը` Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ շրջանակում։
Նրա խոսքով՝ երկխոսությունը կենտրոնացած է երկկողմ եւ տարածաշրջանային խնդիրների վրա, այդ թվում՝ Պարսից ծոցում եւ Եմենում տիրող իրավիճակի վրա: